
Rolls-Royce-ը թարմացրել է Ghost մոդելը
Ժնևյան ավտոսալոնում Rolls-Royce ցուցադրել է Ghost մոդելի երկրորդ սերիան, որն իրենից ներկայացնում է մեքենայի թարմացված և մի փոքր փոփոխված տարբերակը:
Ընկերությունը հիմնական շեշտը դրել է արտաքին փոփոխությունների վրա: Փոփոխվել են մեքենայի լուսարձակները, կատարելագործվել նստարանները: Մոդերնիզացվել են ամորտիզատորները և ղեկի կառավարումը: Մեքենայում տեղադրվել է Satellite Aided Transmission համակարգը, որը օպտիմալացնում է մեքենայի ընթացքը` կախված ճանապարհի որակից: Փոփոխվել է մուլտիմեդիա համակարգի ինտերֆեյսը և տիեզերական նավիգացիայի մոդուլը: