Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը մտահոգված է այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագծով
05/05/2014 18:59
Կիսվել

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը մտահոգված է այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագծով

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը hայտնում է իր խորին մտահոգությունը «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես.

– Հարկային մարմինների կողմից այլընտրանքային հարկային ստուգումների պրակտիկա գոյություն չունի որևէ այլ երկրում: Փոխարենը լայն տարածում ունի «այլընտրանքային ստուգման աութսորսինգե գաղափարը, երբ ստուգումն իրականացվում է անկախ աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից:  Այս տեսանկյունից կասկածելի է միջազգային հաջողված փորձի ներդրման փոխարեն չփորձված և հակասական մոտեցումների կիրառման նպատակահարմարությունը: Մեր համոզմամբ, ստուգում և այլընտրան-քային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը կարող է ստեղծել հարկային օրենսդրության հետագա բարդացման թաքնված շարժառիթներ:

– Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել ՊԵԿ-ի կողմից «անհավասարե վերաբերմունքի դրսևորմանը այլընտրանքային ստուգում պատվիրած և չպատվիրած կազմակերպությունների նկատմամբ, քանզի վերջիններս առաջարկվող ծառայությունից չօգտվելու համար կարող են հայտնվել առավել խստացված ստուգումների ենթակա ռիսկային ընկերությունների ցանկում:

– Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ձևավորվել այլընտրանքային ստուգման համար նախատեսվող վճարի չափը՝ 10-500 մլն. դրամ: Եթե այն համեմատենք Հայաստանի շուկայում իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ, որը որպես բաղկացուցիչ մաս ներառում է նաև հարկային պարտավորությունների ստուգում, ապա սահմանված սանդղակի նույնիսկ նվազագույն 10 մլն. դրամ վճարը մինչև 5 անգամ գերազանցում է փոքր բիզնեսին մատուցվող աուդիտորական ծառայության վճարը: Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի խիստ անհավասար պայմաններում խոշոր բիզնեսի նկատմամբ:

– Օրինագծի ընդունումն ու կիրարկումը կարող է հանգեցնել տվյալ ոլորտում ՊԵԿ-ի կողմից մենաշնորհային դիրքերի հաստատմանը` այսպիսով խոչընդոտելով մասնավոր ընկերությունների շրջանում առողջ մրցակցության ձևավորմանն ու հարկատուների համար նշված ծառայության հետ առնչվող ծախսերի կրճատմանը:

– Այլընտրանքային հարկային ստուգումները չեն կարող փոխարինել ֆինանսական հաշվետվությունների աուդիտին, ինչպես նշում է ՊԵԿ-ը, քանզի այս երկու ստուգումները բոլորովին տարբեր նպատակներով իրականացվող ստուգումներ են:

– Նախագիծը լուրջ հարված կհասցնի տնտեսական մրցակցությանը, քանի որ այն հարցականի տակ կդնի աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունը:

– Նախագիծը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի աճին, քանի որ ներկայումս փորք աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը պայմանավորված է գործող օրենքի պահանջներով: Որոշ կազմակերպություններ կարող են ուղղակի ոչ մրցունակ դառնալ նախագիծը ընդունելու դեպքում:

– Այլընտրանքային հարկային ստուգումների ներկայացված մոդելի ներդրման արդյունքում երկարաժամկետ առումով նվազելու են հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունը հորդորում է ՀՀ կառավարությանը շարունակել հիմնվել միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված և փորձված մոտեցումների վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատն (ՀԱԱՊ) անկախ և ինքնաֆինանսավորվող բիզնես կազմակերպություն է, որը գործում է 2000թ.-ից:   Amcham-ի նպատակն է նպաստել Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների աճին, ինչպես նաև հետամուտ լինել իր անդամ կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին: Ներկայումս, ՀԱԱՊ-ին անդամակցում են մոտ 100 ընկերություններ տնտեսության տարբեր ոլորտներից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12