
Հայաստանը 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրություններին
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը: Նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր մեր հավաքականի նոր մարզիչ Բերնար Շալանդի համար:
Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով` 4-3 հաշվով: Գոլերի հեղինակներն են` Լևոն Հայրապետյան, Հենրիխ Մխիթարյան (2 գոլ), Ռումյան Հովսեփյան: Նշենք նաև, որ երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: