Համալիրը գնորդ չունի, այն նորից աճուրդի կդրվի 3 օր անց
Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից մայիսի 19-ին աճուրդի էր հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Մեկնարկային գինը 19.35 մլրդ դրամ էր կամ մոտ 47 մլն դոլար: Աճուրդը պետք է ավարտվեր մայիսի 29-ին:
Այսօր հայտնի է դարձել, որ աճուրդն ավարտվել է, սակայն առաջարկներ չլինելու պատճառով տեղի կունենա ևս մեկ աճուրդ: ՀՀ օրենսդրության համաձայն առաջին աճուրդի ավարտից երեք օր անց պետք է կայանա կրկնակի աճուրդը, որի ընթացքում աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը նվազեցվում է 10%-ով: