Մոսկվան աշխարհի ամենախցանված քաղաքն է
GPS կոմնորոշման սարքեր արտադրող նիդերլանդական TomTom ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենախցանված քաղաքների ամենամյա ցուցակը:
Առաջին տեղում Մոսկվան է, որտեղ ճանապարհների ծանրաբեռնվածությունը 74% է: Երկրորդ տեղում է Ստամբուլը՝ 62%: Ռիո Դե Ժանեյրոն երրորդն է՝ 55%: Չորրորդ տեղում է Մեքսիկոն՝ 54%: Բրազիլական Սան Պաուլուն հինգերորդն է՝ 46%: Վեցերորդ հորիզոնականում է Պալերմոն՝ 39%: Յոթերորդ տեղում է Վարշավան՝ 39%: Իտալական Հռոմն ութերորդն է՝ 39%: Լոս Անջելոսը իններորդ հորիզոնականում է՝ 36%: Տասնյակը եզրափակում է Դուբլինը՝ 35%: