Պարզվում են Շորժա-Վարդենիս հատվածում բեռնատար վագոնների գծից դուրս գալու հանգամանքները
Հոկտեմբերի 7-ին, երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Գիշերը դեպքի վայրում աշխատել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվում էին միջադեպի հետևանքների վերացման աշատանքներ:
Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ: