ՀՀ կառավարություն. ավտոմեքենաների գազի բալոնները հատուկ տեխզննում կանցնեն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին և մեկ անգամ ևս ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին:
Վարչապետը նշել է, որ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռելու է հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պետական մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ: