
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Մի շարք ճանապարհներում առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: