Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում
16/02/2015 12:30
Կիսվել

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է  սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:  

Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Փառատոնը մեկնարկեց Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: 

«Երորրդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում և նպաստում է Բրիտանական Ֆիլմերի փառատոնի իրականացմանը, և մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´ կինոարվեստի սիրահարների շրջանում, և թե´ մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի Ձեզ և բոլոր սիրահարներին միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն՝ փոխելով ձեր կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 

Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:

Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12