Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով և առանց խնդիրների. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավաստիացրել են պատասխանատուները
15/04/2015 14:30
Կիսվել

Մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով և առանց խնդիրների. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավաստիացրել են պատասխանատուները

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի,  Հայաստանի պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի և Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են հանրապետությունում ընթացիկ տարում մթերումների կազմակերպման հարցերին:

Փոխնախարարը մասնավորապես նշեց, որ այս տարի դեռևս փետրվար ամսից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ նախարարության պատասխանատուներն այցելություններ են կատարել վերամշակող ընկերություններ` տեղում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով և արդեն իսկ այսօր կարող ենք հավաստել, որ այս հարցում մենք խնդիրներ չենք ունենալու:

«Մեր գյուղացիական տնտեսությունները կարող են վստահ լինել, որ իրենց արտադրանքը վերամշակող ընկերությունների կողմից ամբողջ ծավալով կմթերվի: Հատկապես լոլիկի մասով առկա է անսահմանափակ մթերումներ իրականացնելու հնարավորություն, խաղողի մթերումները նույնպես կիրականացվեն առանց խոչընդոտների»,- իր խոսքում նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը հայտնել է, որ եթե անցյալ տարի մթերվել է շուրջ 23 000 տոննա լոլիկ, ապա այս տարի արդեն իսկ վերամշակողները 60000 տոննայի պահանջարկ են ներկայացրել, պտուղ-բանջարեղենի մյուս տեսակների նկատմամբ ներկայացված պահանջարկները նույնպես շուրջ 30-50 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա մթերումների ծավալների ցուցանիշը:

Իր հերթին պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը նշեց, որ իրենք սովորաբար մթերումներ իրականացնելու հետ կապված խնդիրներ չեն ունենում, վճարումները կատարվում են ժամանակին, մյուս կողմից` գյուղացիները չեն կարողանում ապահովել իրենց կողմից ներկայացվող պահանջարկը: Նա հորդորեց գուղացիներին ավելացնել բերքատվությունը, ցանքատարածությունները` հավաստելով, որ իրենք պատրաստ են ամբողջությամբ մթերել առկա բերքաքանակը: 

Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրենը նույնպես ընդգծեց, որ իրենց ընկերության կողմից այս տարի խաղողի մթերումների ծավալների նվազեցումներ չեն լինի:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11