Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 71.71-2.99 WTI - 67.90-3.46
COMEX:  GOLD - 2625.10-2.01 SILVER - 30.66-2.48
COMEX:  PLATINUM - 964.30-2.57
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.52+0.01 EUR/GBP - 1.0642-0.71
FOREX:  EUR/USD - 1.0642-0.71 GBP/USD - 1.284-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44293.13+0.69 NASDAQ - 19298.76+0.06
STOCKS US: S&P 500 - 6001.35+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39533.32+0.08 TOPIX - 2739.68-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 20426.93-1.45 SSEC - 3470.07+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8125.19+0.65 CAC40 - 7426.88+1.20
STOCKS EUR:  DAX - 19448.60+1.21
11/11/2024  CBA:  USD - 387.36-0.01 GBP - 498.96-3.23
11/11/2024  CBA:  EURO - 413.31-4.27
11/11/2024  CBA:  GOLD - 33515.35-11.45 SILVER - 392.92+5.53
Beeline-ը մասնակցեց աշխատանքի ամենամյա տոնավաճառին
30/04/2015 18:46
Կիսվել

Beeline-ը մասնակցեց աշխատանքի ամենամյա տոնավաճառին

Beeline-ը մասնակցեց  Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները ներկայացրեցին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրն, ինչպես նաև աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական և ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում։

«Մենք աշխատում ենք շատ դինամիկ և մշտապես զարգացող շուկայում, որտեղ ծառայությունները, ապրանքները և տեխնոլոգիաները փոխվում են շատ արագ։ Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ մենք  մշտապես մասնակցում ենք նման միջոցառումների և փորձում մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներով հարուստ և  բազմակողմանի զարգացած երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Beeline-ը շարունակում է օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը՝ ընձեռելով հնարավորություն երկրի առաջատար օպերատորի օրինակով ուսումնասիրել խոշոր ընկերության  աշխատանքը, անցնել զարգացման հետաքրքիր ճանապարհ և նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տոնավաճառի կազմակերպիչներին, ովքեր այն անցկացնում են հանրապետական մակարդակով: Մենք պարբերաբար և մեծ ուրախությամբ մասնակցում ենք նմանատիպ միջոցառումներին, այցելում տարբեր Բուհ-եր և տաղանդավոր ուսանողներին հրավիրում «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին: Այսօր մենք փորձում ենք գտնել տաղանդավոր մասնագետների և ուսանողների, ովքեր կհամալրեն «3-րդ սերունդ» ծրագիրը, որն արդեն 8 տարի շարունակ իրագործվում է ընկերության կողմից, և որի շնոհիվ ավելի քան 90 փորձնակ անցել է պրակտիկա, իսկ նրանց կեսն ընկերությունում հիմնական աշխատանքի է անցել», – նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։ 

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիսի 30–ը: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։

Հավելենք նաև, որ 2014 թվականի ընթացքում Beeline-ը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական և  Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
-0.01
Եվրո (EUR)
413.31
-4.27
Ռուբլի (RUR)
3.95
-0.02
Լարի (GEL)
142.25
+0.04
33515.35
-11.45
Արծաթ
392.92
+5.53