Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը
18/05/2015 12:45
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Մայր թատրոնում մայիսի 15-ին կայացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշ երեկո: Հուշ երեկոյին ներկա էին Ստեփան Գիշյանի մայրը, հարազատները, մտերիմները, գործընկերները:

«Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա ներկայությամբ»,- այսպես անցած ժամանակը բնութագրեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ»  գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ խոսելով ուսանողական ընկերոջ մասին:

«Այս մեկ տարվա ընթացքում նա մեր կողքին չէր, բայց շատ հաճախ ենք հիշել նրան, խոսել նրա հետ, խորհուրդ հարցրել, ծիծաղել, որովհետև Ստեփանը լավ հումոր ուներ, շատ հաճախ էլ իր տեսակետներն ենք քննարկել, որովհետև ինչ նա հասցրել է անել՝ բավականին մեծ պաշար է բոլորիս համար, որին հետագայում ևս պետք է անդրադառնանք ու քննարկենք: Գիշյանը նոր ստանդարտներ, մոտեցումներ ու մշակույթ է բերել բանկային համակարգ: Թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ բանկային համակարգում «Ակբա բանկ»-ն իր ուրույն տեղն ունի ու շատ հարցերով տարբերվում է մյուս բանկերից: Առաջին հերթին դա Ստեփանի նոր մոտեցումների արդյունքն է»,-ասաց բանկի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հուշ-երեոկոյի ընթացքում Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» նախաձեռնությամբ ստեղծված «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի մասին:

«Հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը:

Դրա շահառուներն են լինելու վաղվա սոցիալապես ակտիվ այն երիտասարդները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջարկված ծրագրերը և դրանցից կընտրի նրանք, որոնք կհամապատասխանեն հիմնադրամի նպատակներին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ:»- ասել է Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98