Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline. App Armenia համակարգից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցում է 120000–ը
29/06/2015 17:41
Կիսվել

Beeline. App Armenia համակարգից ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցում է 120000–ը

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store և  Google Play մարքեթներում Հայաստանում ներբեռնումների թվով շարունակում է մնալ առաջատար:       

App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Կես տարվա ընթացքում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 17000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 250 հավելված, 1360 պաստառ, 1960  ռինգտոն և ձայնային ծանուցումների 520 ֆայլ:   

Հունվար ամսից սկսած համակարգից կատարված ներբեռնումների քանակը հետևյալն է.  31 000 այլ հավելվածներ, 35000 պաստառներ, 45000 ձայնային և 15000 ազդանշանային ֆայլեր:

«Beeline առաջիններից էր Հայաստանում, որ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Համագործակցելով տեղական մասնագետների հետ, ինչպես նաև հաշվի առնելով մեր արտասահմանյան գործընկերների փորձը մենք կարողացանք ստեղծել App Armenia հավելվածը, գործարկեցինք այլ հավելվածներ, կազմակերպեցինք կլոր սեղաններ, ֆորումներ և քննարկումներ։ Մենք ուրախ ենք, որ մեր բոլոր ջանքերն այժմ հիմք են հանդիսանում երկրում բջջային բովանդակության ոլորտի հետագա զարգացման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«App Armenia–ի շնորհիվ հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հազարի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia բջջային հավելվածը հասնելի է Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90