Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կիոփառատոնի գլխավոր գործընկեր
13/07/2015 16:20
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կիոփառատոնի գլխավոր գործընկեր

Փառատոնային առաջին օրը եղել է բավականին հագեցած և միջոցառումներով լի: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն  սկսվել է իրազեկման ասուլիսներով, որի ժամանակ  իրենց ֆիլմերն են ներկայացրել  Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական  մեկնարկը խորհրդանշող`  ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել է Սուրբ Աննա եկեղեցում:   

Փառատոնի առաջին օրը կազմակերպվել է իտալուհի ճանաչված կինոդերասանուհի  Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվել է  նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային շնորհանդեսը եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80-ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը եղել է երեկոյան,  Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցել են  կարմիր գորգով:: Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեծ կինոյով, և ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն  է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»:

Այնուհետև ներկայացվել են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվել է հայտնի կինոաստղեր Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին  «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ:

Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառը տոնը:

Որպես փառատոնի գլխավոր գործընկեր՝ 10 տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի իրականացմանն նպատակով հատկացրել է ավելի քան 1.2 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի կազմակերպման համար ընկերությունը հատկացրել է 150 միլիոն դրամ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2