
Այսուհետ հնարավոր է առցանց ճշտել ցանկացած պետհամարանիշի գինը և առկայությունը
Անչափ հետաքրքիր և օգտակար բաժին է գործարկվել ճանապարհային ոստիկանության կայքում: Այն թույլ է տալիս առցանց հարցման միջոցով ճշտել պետհամարանիշերի գները և առկայությունը:
Էջի հասցեն հետևյալն է http://request.roadpolice.am/licenseplate/: Էջի միջոցով կարելի է ստուգել և ֆիզիկական, և իրավաբանական անձանց պետհամարանիշերը: Համակարգը հնարավորություն է տալիս նաև ընդլայնված որոնում իրականավնել, և մեկ հարցման միջոցով ճշտել պետահամարանիշերի որևէ շարքի կամ բազմության մասին տեղեկատվություն:
Պետահամարանիշերի շարքի կամ բազմության մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է որոնման ժամանակ բաց թողել որևէ տառ կամ սիմվոլ: Օրինակ՝ 44-ով սկսվող և 004-ով վերջացող բոլոր առկա պետհամարանիշերը և դրանց գները ճշտելու համար պետք է լրացնել միայն թվերը և այլն (դիտեք նկարները):