Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Beeline. Eurasia Mobile Challenge` 20 000 դոլար շահելու հնարավորություն
29/09/2015 16:58
Կիսվել

Beeline. Eurasia Mobile Challenge` 20 000 դոլար շահելու հնարավորություն

Beeline-ը շարունակում է մասնակիցների գրանցումը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կողմից «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում անցկացվող «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար։

Մրցույթի նպատակն է ողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդներ բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար: Հայաստանից ծրագրին մասնակցողները պետք է ստեղծեն նորարարական հավելված կամ համակարգ բջջային տեխնոլոգիաների ոլորտում, որը հնարավորություն կտա հաղթահարել որևէ խնդիր, որի հետ հաճախ են բախվում օգտատերերն իրենց երկրում։  

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձիք: Մրցույթին գրանցվել և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` ծառայությունները կատարելագործելու նպատակով: «Eurasia Mobile Challenge» մրցույթի շնորհիվ մենք այս գործընթացում կներգրավենք նաև տաղանդավոր երիտասարդների ողջ Հայաստանից, ովքեր բացառիկ հնարավորություն կունենան սեփական նորարարական գաղափարները ներկայացնելու միջազգային հարթակում և կյանքի կոչելու դրանք: Վստահ եմ, որ մրցույթի շրջանակում հայ երիտասարդները կներկայացնեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ, որոնք  մրցունակ կլինեն գլոբալ շուկայում և կդառնան նոր խոսք բջջային տեխնոլոգիաների ոլորտում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տեղական փուլի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Այնուհետև մշակված բջջային լուծումները կներկայացվեն հոկտեմբերի կեսին մեկնարկող Bootcamp տեղական ծրագրերին:  

Մասնակիցների աշխատանքները կգնահատվեն ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Դասընթացներից հետո յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակիչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12