Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Նամականիշների մարման հանդիսավոր արարողություններ՝ Մայր Աթոռում և ՀԱՕԿ նորակառույց շենքում
30/09/2015 18:44
Կիսվել

Նամականիշների մարման հանդիսավոր արարողություններ՝ Մայր Աթոռում և ՀԱՕԿ նորակառույց շենքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մյուռոնօրհնությանը նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողությունը: Մարման պաշտոնական արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրավիրյալ քաղաքացիներ:

Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Մյուռոնօրհնությանը նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարը, իսկ նամականիշի վրա՝ Սրբալույս Մյուռոնի կաթսան: Նամականիշի չափերն են 30×40 մմ, գեղաթերթիկինը` 90×70 մմ, ձևավորման հեղինակը Գևորգ Պողոսյանն է, տպաքանակը` 20.000 օրինակ:

Անդրադառնալով նամականիշի կարևորությանը և խորհդին՝ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը նշեց. «Խորհրդանշական է, որ հայ եկեղեցու Մատենադարանի շենքում ենք մարում Մյուռոնի կաթսային նվիրված նամականիշը, ըստ էության` սա էլ կդառնա մատենագիտական արժեք:

Խորհրդանշական է, որ նամականիշը մարվում է 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի տարում: Կարծում եմ, որ Մյուռոնօրհնեքի կաթսան պատկերող նամականիշը կդառնա համաշխարհային ֆիլատելիայի լավագույն արժեքներից մեկը»:

Նույն օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նորակառույց «Օլիմպավանում» մարվեց և շրջանառության մեջ դրվեց նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված նամականիշը:

Մարումն իրականացրին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է ՀԱՕԿ նորակառույց շենքը և օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված լոգոտիպը:

Նամականիշը շրջանառության մեջ է դրել «Հայփոստ» ՓԲ ընկերությունը: Ձևավորման հեղինակներն են Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը։  Տպաքանակը 60.000 օրինակ է։ Նամականիշի չափերն են՝ 30×30մմ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41