Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վահագնի բնակելի թաղամասում տեղադրվել է հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար
13/10/2015 18:33
Կիսվել

Վահագնի բնակելի թաղամասում տեղադրվել է հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար

Ս.թ. հոկտեմբերի 11-ին Վահագնի բնակելի թաղամասի մուտքի հարակից տարածքում տեղադրվեց հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար: 1.75 մ բարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանը վարպետ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունն է: Հուշարձանի բացմանը հաջորդեց պարոն Հովնանյանի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը:

Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում:  Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:

Իր ողջ գործունեության ընթացքում Վահագն Հովնանյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին և իր պարտքն է համարել նպաստել ավելի հզոր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը: Զգալի է նրա ներդրումը Հայաստանի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում: Պրն. Հովնանյանի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը հայրենիքի հանդեպ ունեցած նրա անսահման սիրո և նվիրումի խոսուն քայլերն են:

Վահագն Հովնանյանի մասին

Վահագն Ստեփանի Հովնանյանը ծնվել է 1932թ-ին՝ Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952թ-ին ավարտել է Բաղդադի Քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի համալսարանում, որն ավարտել է 1956թ-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:

Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերություններն ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ: Վահագն Հովնանյանի՝ հայությանն իր նվիրվածության վառ ապացույցն են աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում ստացված բազմաթիվ պարգևները:

Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, պրն. Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո միջոցներ է հանգանակել Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցելու համար: 1992-ից Հովնանյան ամուսինները եղել են Երևանի Նորքի զանգվածի Անանիա Շիրակացի ճեմարանի գլխավոր բարեգործները Տեր և Տիկին Հովնանյանների ամենամեծ նվաճումներից է 1976թ-ին Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում հայկական դպրոցի հիմնումը: 1984թ-ին նրանց պատվին այն վերանվանվեց Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 1-ինը Վահագն Հովնանյանին շնորհել է «Հայ Առաքելական Եկեղեցու Արքայազն» կոչումը:

Պրն. Հովնանյանը զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար դիտարկում էր որպես գերակա շահ: 2001թ-ի մայիսին ՀՀ կառավարության համաձայնությամբ ստեղծվել է Հայկական Տուրիզմի Զարգացման Գործակալությունը (ՀՏԶԳ), որը ֆինանսավորվում էր Վահագն Հովնանյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ֆինանսական աջակցության և պրն. Հովնանյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայացվեց որպես տուրիստական կենտրոն:

Իր գործունեության ընթացքում պրն. Հովնանյանը նպաստել է բազմաթիվ մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սատարելով Հայաստանի մուտքն արվեստի միջազգային ասպարեզ: 2000թ-ի մայիսին պրն. Հովնանյանը հիմնել է «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ-ի հիմնադրել է «Վահագնի» մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:

1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել հայրենիքում:  Որպես կենսուրախ ու բարի անձնավորություն՝ պարոն Հովնանյանը մշտապես իր շուրջն էր հավաքում գործի նվիրյալ, հայրենասեր ու խոստումնալից մարդկանց, ովքեր ասելիք ունեին հայրենիքի լուսավոր ապագայի կերտման գործում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69