Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
04/11/2015 14:32
Կիսվել

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Վթարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը:

Խորհրդակցությունից հետո Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:

Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:

Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան: 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Երեկ՝ վաղ առավոտից, Գագիկ Բեգլարյանը անմիջական կապի մեջ էր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, ով հայտնել էր, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո:

Երեկ հրավիրվել է հանձնաժողովի երկու նիստ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01