Beeline և ՀՀ Քննչական կոմիտե․ հուշագիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման վերաբերյալ
Հայաստանում Beeline-ը և ՀՀ Քննչական կոմիտեն ստորագրել են հուշագիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հարցերի շուրջ փոխգործակցության վերաբերյալ:
Փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել ընկերության և ՀՀ Քննչական կոմիտեի փոխհամագործակցության արդյունավետությունն ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձնական տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների մանրամասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում:
«Հայաստանում կապի բոլոր օպերատորները դատարանների որոշումների հիման վրա Քննչական կոմիտեին տրամադրում են տարատեսակ տեղեկատվություն: Նախկինում հստակ կանոնակարգի բացակայության և փոստով առաքման պատճառով փաստաթղթերի տրամադրումը երկար ժամանակով երկարաձգվում էր: Նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման, ինչպես նաև գործընթացը կանոնակարգելու կողմերի պատրաստակամության շնորհիվ այդ ժամկետները կկրճատվեն հինգից տաս անգամ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։