
1954թ․ Mercedes-Benz 300 SL-ը վաճառվել է ռեկորդային գնով
1954թ․-ի արտադրության Mercedes-Benz 300 SL-ը շարունակում է մնալ ավտոմենքենաների կոլեկցիոներների կողմից ամենապահանջված մոդելներից մեկը։
Վերջերս կայացած աճուրդի ընթացքում մեքենան վաճառվել է ռեկորդային 1.9 մլն դոլարով։ Վաճառված մեքենայի վազքը 73.5 հազար կիլոմետր է։ Հիշեցնենք, որ մեքենայի պահանջվածության «պատճառը» ոչ միայն գեղեցիկ դիզայնն ու վեր բացվող դռներն են, այլ նաև 215 ձիաուժ հզորությամբ 6 մխոցով և 3 լիտր ծավալով շարժիչն է։