
Քաղաքապետարան․ տնտեսվարողները պարտավոր են ձնից մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները
Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում տնտեսվարողներին կոչ է արել մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է հետևյալը․
«Հարգելի տնտեսվարողներ,
հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Ըստ այդմ, հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ»: