Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Լոնդոնի քաղաքապետը կողմ է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուն
22/02/2016 13:55
Կիսվել

Լոնդոնի քաղաքապետը կողմ է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուն

Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ քարոզելու է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարող Պահպանողական կուսակցության ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը հայտարարել է փետրվարի 21-ին:

«Ես հանդես եմ գալու ԵՄ-ից դուրս գալու շուրջ քվեարկելու օգտին, որովհետեւ ես ավելի լավ գործարք եմ ցանկանում այս երկրի մարդկանց համար»,- ասել է Ջոնսոնը՝ հաստատելով ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ինքը որոշել է ընդդիմադիր դիրք բռնել Պահպանողական կուսակցության առաջնորդի, վարչապետ Դեւիդ Քեմերոնի նկատմամբ:

Նախարարների կաբինետի ղեկավարը փետրվարի 20-ին հայտարարել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին, եւ որ ինքը «ամբողջ սրտով ու հոգով» պայքարելու է հանուն այն բանի, որ Լոնդոնը չխզի հարաբերությունները Բրյուսելի հետ: Քեմերոնի կարծիքով՝ ԵՄ-ի բարենորոգման շուրջ ձեռք բերված համաձայնագիրը բավարար է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա 28 պետություններից բաղկացած դաշինքի մասը:

Մինչդեռ Ջոնսոնը չի կարծում, որ այդ համաձայնագիրը լավն Է: «Քեմերոնը ամեն ինչ ֆանտաստիկ լավ արեց: Եվ բոլորը պետք է պատշաճը մատուցեն նրան այն բանի համար, ինչի նա հասավ: Բայց, չեմ կարծում, որ որեւԷ մեկը կարող է իրապես հայտարարել, որ դա ԵՄ-ի արմատական բարեփոխում է»,- ասել է Ջոնսոնը:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետի թիմի յոթ անդամներ, ներառյալ Ջոնսոնը, քարոզելու են ԵՄ-ից դուրս գալու օգտին, այդ թվում՝ արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, որը համարվում է Քեմերոնի ամենամերձավոր զինակիցներից մեկը:

Ավելի վաղ BBC հեռուստաընկերության եթերում Քեմերոնը հորդորել է Լոնդոնի քաղաքագլխին՝ պաշտպանել իր դիրքորոշումը: «Ես Բորիսին կասեի նույնը, ինչը եւ բոլորին. մենք ավելի մեծ անվտանգության մեջ կլինենք, մեզ համար ավելի լավ կլինի ԵՄ-ի կազմում»,- ասել է Քեմերոնը:

Հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակել է Mail on Sunday բրիտանական թերթը, այն բրիտանացիների թիվը, ովքեր հանդես են գալիս հօգուտ ԵՄ-ին  երկրի անդամակցության, 15 տոկոսով գերազանցում է նրանց, ովքեր կքվեարկեն հանրակցությունից դուրս գալու օգտին: Բրիտանացիների 48 տոկոսը կարծում է, որ երկրի համար ավելի լավ կլինի՝ մնալ ԵՄ-ի կազմում:

Հակառակ կարծիքին է հարցվածների 33 տոկոսը: Իրենց ընտրությունը չեն հստակեցրել հարցվածների 19 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64