Այլ Լուրեր

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Ադրբեջանում ՊՆ-ից պահանջում են հայտնել սեփական կորուստների հստակ թիվը
13/04/2016 12:04
Կիսվել

Ադրբեջանում ՊՆ-ից պահանջում են հայտնել սեփական կորուստների հստակ թիվը

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, այդ թվում` պաշտպանության նախարարությունը քար լռություն են պահպանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին իրագործած ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված իր զինծառայողների հստակ թվի հարցում` սեփական հասարակությունից թաքցնելով կորուստի իրական չափը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ դրա փոխարեն, իշխանություններն իրենց «Ենի Ազերբայջան» թերթի սադրանքով   շարունակում են զոմբիացված երիտասարդների միջոցով ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի տան դիմաց ամոթալի բողոքի ակցիաներն այն բանի համար, որ նա համարձակվել է քննադատել վերնախավը՝ ղարաբաղյան ճակատում ունեցած պարտության համար:

«Լավ կլիներ, որ Ալի Քերիմլիին անտեղի զրպարտելու փոխարեն «Ենի Ազերբայջան»-ը պաշտպանության նախարարությունից պահանջեր հայտնել սպանված զինծառայողների հստակ թիվը», -գրում է թերթը:

Թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի ապրիլյան ագրեսիայի արդյունքում մեծ թվով զինծառայողներ եւ ռազմական տեխնիկա կորցնելու հետ կապված, հայտարարել է, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսած բանակը չպետք է մոտ 100 սպանված զինծառայող ունենար:

Ալի Քերիմլին դժգոհել էր, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները ժողովրդից թաքցնում են հայկական կողմի հակահարվածների արդյունքում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների իրական թիվը, ինչի համար իրենք հարկադրված այդ մասին տեղեկությունները ձեռք են բերում սոցցանցերում անկախ լրագրողների բերած տվյալներից:

Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող` «պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:

«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից` հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին…»: Խնդրում եմ, այլեւս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -գրել էր նա:

Ադրբեջանի իշխանությունները Ալի Քերիմլիի տան առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց մասնակիցները նրան «դավաճան», «հայամետ», «թշնամի» են անվանել:

Ադրբեջանի իշխանություններին քննադատել է նաեւ ընդդիմադիր եւ ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքը, որի կողմից այդ առնչությամբ արված հայտարարության մեջ ասվում է, որ  «23 տարի անընդհատ «պետք լինի Ղարաբաղը կվերցնենք» հորջորջող ռեժիմի բանակը չի կարողացել ճիշտ գործողութուններ իրականացնել»:

Ադրբեջանական ռազմական հետազոտութունների «Խազար» ինստիտուտի ապրիլի 11-ի տվյալներով` ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմի կորուստը կազմել է 93 զինծառայող, որոնցից 52-ը զինվորներ են, 10-ը` պայմանագրային զինծառայողներ, 10-ը` ենթասպա, 21-ը` սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 3 4 վիրավոր զինծառայող լինելու մասին եւս:

ԼՂՀ ՊՆ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70