Այլ Լուրեր

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04/05/2016 18:10
Կիսվել

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Հարցումն անցկացվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի թվիթերյան էջում: Հենրիխ Մխիթարյանի օգտին քվեարկել են մասնակիցների 42 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բավարիա»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը, ով հավաքել է ձայների 31 տոկոսը:

Հենրիխ Մխիթարյանը ապրիլին Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող խաղերի ընթացքում դարձել է մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում ընդգծել է, որ անընդհատ ցանկանում է կատարելագործվել: Նա նշել է, որ ինքը մշտապես կատարելագործվելու ձգտում է ունեցել անգամ պատանեկան տարիներին: «Բայց ես չէի էլ պատկերացնում, որ մի օր խաղալու եմ Դորտնումդի «Բորուսիա»-ում»,- ասել է նա:

«Դու գնդակը փոխանցում ես նրան, նա ինչ-որ գործողություն է անում, որը հանգեցնում է գոլի: Ես կարծում եմ, որ կասկած չի կարող լինել, որ նա մրցաշրջանի լավագույն խաղացողն է: Շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեզ հետ»,- խոսելով Մխիթարյանի մասին՝ ասել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն:

Դորտմունդի «Բորուսիա»-ի եզրային պաշտպան Մարսել Շմելցերն էլ նշել է՝ այն ինչ անում է Մխիթարյանը խաղադաշտում, անհավանական է: «Նրա դեմ պաշտպանվելը շատ դժվար է: Մենք դա ամեն օր տեսնում ենք մարզումների ժամանակ: Ես կարծում եմ, որ սա լուրջ պատճառ է նրան երկար ժամանակ ակումբում պահելու համար»,- ասել է Շմելցերը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98