Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հովիկ Աբրահամյան․ ընդունելության քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում
17/05/2016 18:25
Կիսվել

Հովիկ Աբրահամյան․ ընդունելության քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական ավարտական և միասնական քննությունները համապետական նշանակության միջոցառում են և գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: «Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ: Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկության բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերևս ամենակարևորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը և քննությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ վստահության աճին», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը քննական կենտրոնների ղեկավարներին է ներկայացրել իր նկատառումները. «Ինչպես անցած տարի, այս տարի ևս քննությունների ողջ գործընթացը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում: Չնայած վերջին տարիներին միասնական քննությունների ժամանակ լուրջ խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, հորդորում եմ ձեզ այս տարի ևս լինել զգոն և կազմակերպված: Քննությունները պետք է ընթանան բացառապես թափանցիկ և արժանահավատ՝ զերծ անօրինական երևույթներից: Դրա հիմնական պատասխանատուն դուք եք: Քննական կենտրոնի ղեկավարը պետք է գերազանց տիրապետի ողջ գործընթացին, կարողանա հայտնաբերել խնդիրները և արագ լուծումներ տալ դրանց»: Կառավարության ղեկավարը ներկաներին հորդորել է լինել անաչառ, հանդուրժող և բարեհամբույր ծնողների ու դիմորդների նկատմամբ. «Շատ կարևոր է, որ քննասենյակում դիմորդը իրեն զգա բարեհաճ մթնոլորտում: Ձեր արդյունավետ գործունեությամբ դուք պետք է նպաստեք քննական գործընթացում փոխըմբռնմանը, վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, յուրաքանչյուր դիմորդի համար հավասար պայմանների ստեղծմանը՝ իրենց գիտելիքները և կարողությունները լավագույն ձևով դրսևորելու համար: Այս առումով միասնական քննությունների անցկացումն այն առանցքային փուլն է, որի արդար կազմակերպումն առողջ մրցակցային պայմաններ կստեղծի դիմորդների միջև և հնարավորություն կտա մեր բուհերը համալրել արժանի ուսանողներով»,- շեշտել է վարչապետը: Նշելով, որ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ եւ անդրադառնալով Նախագահի փետրվարի 12-ի ելույթին ու կառավարության նիստում իր հայտարարությանը ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվելու հնչեցված բոլոր ուղղություններով:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է, որ ընթացակարգով նախատեսված 2016 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները կատարված են և այդ առումով որևէ խնդիր չկա:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85