Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մեկնարկում է «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը
17/06/2016 14:13
Կիսվել

Մեկնարկում է «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը

Հունիսի 18-ին մեկնարկում է «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը, որը կտևի 2 օր` ս.թ. հունիսի 18-19-ին, ժամը՝ 10:00-20:00-ն, ՀՀ նկարիչների միության շենքում (Երևան, Աբովյանի 16):

Փառատոնի նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության վերաբերյալ:

Փառատոնի թիրախային խումբ են հանդիսանում հղի կանայք, երիտասարդ ամուսնական զույգերը, նորաթուխ ծնողները, ապագա մայրիկներն և հայրիկները, երեխաները, ոլորտի մասնագետները և բոլոր հետաքրքրվող անձինք:

Փառատոնի ընթացքում կազմակերպություններն ու անհատները հնարավորություն կունենան ցուցահանդես-վաճառքին ներկայացնել երեխաների և հղի կանանց համար նախատեսված ապրանքներ և ծառայություններ, որոնց շնորհիվ վերջիններիս կյանքը դառնում է առավել հարմարավետ և անվտանգ: Մասնակիցները կարող են շփվել իրենց պոտենցիալ հաճախորդների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերել նոր կապեր և շուկայի զարգացման հնարավորություններ:

Ծնողներին կընձեռնվի բացառիկ հնարավություն ստանալ խորհրդատվություն մանկաբարձության/մանկաբուժության, սննդաբանության, ատամնաբուժության, հոգեբանության և այլ բնագավառների առաջատար մասնագետներից, մասնակցել նորածնի առաջնային խնամքի, հիգիենայի պահպանման վերաբերյալ և հղիների յոգայի վարպետության դասի, լսել պորտալարի միջոցով ցողունային բջիջների պահպանման, ճիշտ սնվելու և կերակրելու, երեխայի դաստիարակման նրբությունների, խոսքի զարգացման և այլ կարևոր թեմաների մասին:

Ընտանիքի բոլոր անդամները կարող են մասնակցել ամբողջ օրվա ընթացքում անցկացվող մրցույթներին, ֆոտոսեսիաների, վարպետության դասերին և կատարել շահավետ գնումներ տեղում:

Փառատոնի աջակից կազմակերպություններն են Հայ ծնողների ակումբը. ՄեգաԹոյզը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Նոյյան տապան լրատվական գործակալություը, Վորլդ Վիժն Հայաստանը: Փառատոնի գլխավոր կազմակերպիչն է «Ինդիգո» մանկական ակումբը «Փի Էս» փրոդաքշնի հետ համատեղ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85