
Պաշտոնապես հաստատվեց՝ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ
Քիչ առաջ Դորտմունդի Բորուսիայի ֆեյբուքյան էջի միջոցով ակումբի նախագահ Հանս-Յոակիմ Վացկեն հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ։
Վացկեն նշել է, որ իրենք ստիպված էին վաճառել խաղացողին, քանի որ հաջորդ տարի ստիպված կլիեին Մխիթարյանին բաց թողնել առանց որևէ վճարի։
Ակումբը հետագա հաջողություններ է մաղթել հայ ֆուտբոլիսին՝ Մանչեսթեր Յունայթեդում և Եվրոպայի Լիգայում։