
Հենրիխ Մխիթարյան նոր սպորտային ավտոմեքենա է նվեր ստացել
Մեքենայի շուկայական արժեքը տատանվում է 45-60 հազար դոլարի սահմաններում:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց անմիջապես հետո «Յունայթեդ»-ի տիտղոսային հովանավորից նվեր է ստացել նոր մեքենա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Chevrolet» ավտոմոբիլային ընկերությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին է հանձնել «CAMARO» մոդելի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը այժմ տատանվում է 45-60 հազար դոլարի սահմաններում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հովանավորն այսպիսի անակնկալներ ժամանակին արել է նաև թիմի մյուս նորեկներին: