Երևանի քաղաքապետարան. գովազդային գործակալությունների տնօրենների հետ քննարկվել են ոլորտին առնչվող օրենքներում տեղ գտած փոփոխությունները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը մայրաքաղաքի գովազդային գործակալությունների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են 2016թ. հունիսի 7-ին «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: Խորհրդակցությանը մասնակցել են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցները: Օրենքներում կատարված փոփոխությունները մասնավորապես վերաբերում են սոցիալական բնույթի գովազդին և գովազդային վահանակների զբաղվածության մասին տեղական տուրքերի դրույքաչափերին: