
ՊԵԿ. ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի միջոցով
ՀՀ ՊետԱԿԱՆ Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման խնդրի նկատմամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով: