Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Էլեկտրոնային աճուրդները՝  պետական գույքի կառավարման օրակարգում
17/10/2016 19:57
Կիսվել

Էլեկտրոնային աճուրդները՝ պետական գույքի կառավարման օրակարգում

Կառավարության՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի թիվս այլ հանձնարարականների, անդրադարձել էր նաև պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, վստահեցրել, որ դրանց որակի և արդյունավետության բարելավման խնդիրը գործադիրի համար գերակայություն է, ինչի հետ կապված հանձնարարականներ են տրվել գերատեսչություններին:

Պետական գույքի կառավարման վարչությունում այսօր հրավիրված հերթական խորհրդակցությանը ներկայացվել են կառավարության ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը, նոր առաջարկություններն ու  մոտեցումները:

«Վարչություն դիմող քաղաքացին պետք է իր բարձրացրած հարցերի պատասխանն ու լուծումը հնարավորինս արագ ստանա, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն, որ մարդը կարողանա իր խնդիրների լուծմանը հետամուտ լինել տնից, ընդհուպ մինչև էլեկտրոնային աճուրդների մասնակցելը». հայտարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, հիշեցնելով, որ դեռևս իր պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից խոսել է էլեկտրոնային աճուրդների անհրաժեշտության մասին, սակայն անբավարար ֆինանսական միջոցների պատճառով նոր համակարգի ներդրումը հետաձգվել է: Ա. Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին վերանայել մշակված հայեցակարգն ու այն ներկայացնել կառավարություն:

Վերջին  տարիներին Վարչության պաշտոնական  կայքի միջոցով հաջողությամբ կիրառվում է էլեկտրոնային հետադարձ կապը, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և նույնկերպ հետևել դրանց ընթացքին:

Վարչության պետն անդրադարձել է նաև միասնական պահառության վայրում, ավտոմեքենաներից բացի, մնացած օտարվող շարժական գույքը ևս աստիճանաբար կենտրոնացնելու հարցին, այն նպատակով, որ քաղաքացիները տեղում կարողանան ծանոթանալ դրանց վիճակին և ցանկության դեպքում մասնակցել աճուրդներին:

Պետական գույքի կառավարման վարչությունը մի շարք ծառայություններ է մատուցում բնակչությանն ու իրավաբանական անձանց, որոնց շարքում արդիական է նաև հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումը: Վերջին տարիներին անհամեմատ արագացված ու հեշտացված այս գործընթացը Վարչության պետի ամենօրյա հսկողության տակ է, ինչի վերաբերյալ այսօր ևս նոր հանձնարարականներ են տրվել: Մասնավորապես, աշխատակիցներին առաջարկվել է մեծացնել նախաձեռնողականությունն ու լրացուցիչ իրազեկումը, որպեսզի հանրակացարաններում ապրող մեր քաղաքացիները շահագրգռված լինեն օր առաջ դիմել և սեփականատեր դառնալ:

«Չպետք է նստեք ու սպասեք, թե երբ  սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող այդ մարդիկ իրենք կդիմեն ձեզ, որպեսզի նոր զբաղվեք իրենց խնդրով: Պետք է ինքներդ գնաք նրանց մոտ, օգնեք, որ սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկանքները և փաստաթղթերը հավաքեն, որոնց թիվը, ճիշտ է, նվազագույնի է հասցվել, սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, դժվարությամբ են ձեռք բերում դրանք». ասել է  Արման Սահակյանը:

Վարչության պետը հանձնարարել է նաև Մասնավորեցման ծրագրում  երկար տարիներ մնացած ընկերությունների առաջխաղացման և փաթեթային եղանակով դրանց սեփականաշնորհման վերաբերյալ առաջարկություններն ամբողջացնել` ՀՀ  կառավարությանը ներկայացնելու համար:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11