Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կապը Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների սպանության հետ
26/10/2016 18:05
Կիսվել

Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կապը Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների սպանության հետ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. «Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:

Սամվել Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքն Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության վերլուծությունները բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով, որ Արմեն Իսրայելյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է եղել, իսկ մի քանի ամիս առաջ նրան մեղադրել էր իրեն առևանգելու մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴ իրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում է ՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։

Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցեն, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։

Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով եւս, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2