
Տարոն Մարգարյան. համայնքային որոշ ծառայություններ կարող են հանձնվել հավատարմագրային կառավարման
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել համայնքային ենթակայության բաժնետիրական ընկերությունների գործունեությանը: Ոլորտները համակարգող տեղակալներին քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող որոշ գործառույթներ մասնավոր ընկերություններին հավատարմագրային կառավարման հանձնելու առաջարկություններ՝ տվյալ գործառույթների առավել արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև կոնկրետ չափորոշիչներով առաջարկությունների փաթեթը հնարավորին սեղմ ժամկետներում նախապատրաստել ու ներկայացնել քննարկման: