Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մանկական եվրատեսիլ-2016 մրցույթում Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
20/11/2016 22:10
Կիսվել

Մանկական եվրատեսիլ-2016 մրցույթում Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

«Մանկական եվրատեսիլ-2016» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Մամադաշվիլին: Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան երկու համարի ներքո՝ ներկայացնելով «Տարբեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին գեղեցիկ և կախարդական բեմադրության հարցում մեր աղջիկներին աջակցել էին արագ փոխակերպման վարպետներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները:

Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը 12 միավոր ստացավ Սերբիայից, 10-ական միավոր Մալթայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Իսրայելից, 8-ական միավոր՝ Վրաստանից և Բուլղարիայից, 7-ական միավոր՝ Ռուսաստանից, Նիդերլանդներից, Կիպրոսից, 4-ական միավոր՝ Իռլանդիայից և Ավստրալիայից և 2 միավոր Ուկրաինայից:

Փորձագետները բարձր գնահատականներ տվեցին Հայաստանին, պատանի ժյուրիի ամենաբարձր 110-ը միավորը նույնպես տրվեց մեր երկրին: Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը յոթը միավոր:

Այս տարի մրցույթում որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել. մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու 9-14 տարեկան երեխաներ՝ նախկինում  10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին եվրոպացի երեք հայտնի արվեստագետներ:

Մրցույթին մասնակցեց եվրոպական 16 երկիր, նաև՝ Ավստրալիան։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85