Այլ Լուրեր

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՀ կառավարություն. «բիզնեսի ապաքրեականացմանն» ուղղված օրենսդրական նախագիծն հավանության արժանացավ
22/12/2016 18:03
Կիսվել

ՀՀ կառավարություն. «բիզնեսի ապաքրեականացմանն» ուղղված օրենսդրական նախագիծն հավանության արժանացավ

Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել հանցագործության հետևյալ եղանակները՝ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, հարկման հիմք հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը վարչական պատասխանատվության միջոցով, հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը: Նախագծով վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվել է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ): Նախագծով առաջարկվել է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը միանշանակ ուղղված է գործարար միջավայրի առավել բարելավմանը: «Այս նախագիծը նրանց հետ տևական ժամանակ քննարկվել է, և նրանց մտահոգությունները զգալիորեն փարատում է»,-ասել է նախարարը:

Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կհստակեցվի օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: Մասնավորապես, հաշվի առնելով Պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի և օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով: Համապարփակ կարգավորում է ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության կարգը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար: ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող կարգավորումներն իրենց ամրագրում են գտել նախագծում՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները, սահմանվել է անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում, բարեփոխվել են փաստաբանների պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88