Լիցենզավորման հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը տեղի կունենա հունվարի 13-ին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Լիցենզավորման հանձնաժողովի 2017թ. առաջին նիստը տեղի կունենա հունվարի 13-ին` ժամը 16:00-ին:
Կքննարկվեն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաներ և լիցենզիայի ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 16:00-ին, նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Նալբանդյան 28):
Տեղեկությունների համար զանգահարել`+374 (10) 590075 +374 (10) 590075, +374 (10)590087 հեռախոսահամարներով, մեկ պատուհան՝ +374 (10) 590085: