Կայացել է «Լավագույն համայնք 2016» մրցանակաբաշխութունը
Ս․թ․ փետրվարի 24-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը։
Ընդհանուր ժողովի ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2016» մրցանակաբաշխության արարողությունը, որը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունն անվանդական է, անցկացվում է 2006 թվականից։
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս, հատուկ ձևավորված մրցույթային հանձնաժողովի կողմից գնահատվել են ստացված հայտերը։ Ըստ անվանակարգերի 2016 թվականի մրցանակներին են արժանացել՝
– «Լավագույն քաղաքային համայնք 2016»՝ Լոռու մարզ, Տաշիր քաղաք
– «Լավագույն գյուղական համայնք 2016»՝ Արագածոտնի մարզ, Օշական գյուղական համայնք
– «Մշակութային լավագույն քաղաքային համայնք 2016»՝ Սյունիքի մարզ, Կապան քաղաք
– «Մշակութային լավագույն գյուղական համայնք 2016»՝ Արմավիրի մարզ, Փարաքար գյուղական համայնք
– «Մաքուր համայնք 2016»՝ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք; Լոռու մարզ, Ախթալա քաղաք; Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք
– «Լավագույն կանաչապատ համայնք 2016»՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր քաղաք; Արարատի մարզ, Արարատ քաղաք