Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Երևանյան փողոցներից մեկը վերածվելու է գինու համտեսի հարթակի
06/04/2017 12:08
Կիսվել

Երևանյան փողոցներից մեկը վերածվելու է գինու համտեսի հարթակի

Երևանյան փողոցներից մեկը վերածվելու է գինու համտեսի հարթակի: Գինու սիրահարներին հնարավորություն է տրվելու համտեսել հայկական արտադրության լավագույն գինիները: Մայիսի 5-6-ը Երևանում անցկացվելու է «Գինու օրեր», որը կազմակերպում է «Արենի փառատոն» հիմնադրամը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը, նման միջոցառում Երևանում առաջին անգամ է անցկացվում:

«Միջոցառումը զբոսաշրջային բնույթ ունի, նպատակ ունենք այն դարձնել ավանդական` թիրախավորելով տարբեր երկրների, մասնավորապես, ռուսական զբոսաշրջային շուկան: Այս տարի մայիսյան տոներով պայմանավորված մեծ թվով զբոսաշրջիկներ են ակնկալվում Ռուսաստանից»,-ասաց Նունե Մանուկյանը:

Միջոցառումը մեկնարկելու է մայիսի 5-ին` 19:00-ին, և բացման արարողությունը տևելու է մինչև 23:00-ն: Երևանի Սարյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչև Սարյան փողոցի Պուշկին խաչմերուկն ընկած հատվածը կփակվի, երթևեկությունը կդադարեցվի:

Փողոցի երկայնքով տեղադրվելու են առանձին տաղավարներ, որտեղ գինեգործները ներկայացնելու են գինու տարբեր տեսակներ: Մանսակցելու են նաև տարբեր ռեստորաններ, որոնք մատուցելու են գինու համար նախատեսված ուտեստներ:

«Մեր նպատակն է ներկայացնել գինու պատմությունը, հայկական գինու մշակույթը, այն ճանաչելի դարձնել միջազգային գաստրոտուրիզմում, ներգրավել մեծ թվով զբոսաշրջիկների և Հայաստանը ներկայացնել որպես գինու օրրան»,-ասաց Նունե Մանուկյանը:

Հիմնադրամն ամիսներ առաջ ակտիովերն սկսել է աշխատել տուրօպերատորների հետ, որպեսզի վերջիններս մայիսին կայանալիք «Գինու օրեր» միջոցառումը ներառեն զբոսաշրջային փաթեթում:

Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիները համտեսելու համար անհրաժեշտ կլինի գնել նախատեսված հատուկ բաժակներ: Քաղաքացին, բաժակը գնելով, կստանա համապատասխան կտրոններ, որոնք էլ ներկայացնելով գինեգործներին, կարող է համտեսել ներկայացված գինիները: Մեկ բաժակն արժենալու է 4 հազար դրամ:

Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով: Առաջին օրը` մայիսի 5-ին, լինելու է ջազ, ռոք համերգ, երկրորդ օրը կհնչի հայկական ավանդական երաժշտություն:

«Արենի» հիմնադրամն այս միջոցառումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանի հետ: Սպասվում են բազմաթիվ հյուրեր դրսից` լրագրողներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, ոլորտի առաջատար դեմքեր:

Հիմնադրամն այս տարի իրականացնելու է նաև արդեն ավանդական դարձած Արենի փառատոնը: Այն ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: Այս տարի այդ օրը հոկտեմբերի 7-ն է: Միջոցառման մեկնարկը կտրվի մեկ օր առաջ Ռինդ գյուղում, որտեղ կանցկացվի տոնակատարություն, բերքի տոն, համերգային ծրագիր, այնուհետև փառատոնը կշարունակվի արդեն Արենի գյուղում: Գինի արտադրողները կներկայացնեն իրենց տեսականին, կլինի նոր արտադրանք ևս:

Նունե Մանուկյանը նշեց, որ արդեն արձագանքներ կան տուրօպերատորներից, մասնավորապես, Գերմանիայից Վրաստանից, Իտալիայից, խնդրել են ուղարկել այս տարվա միջոցառումների ցանկը:

Ընթացիկ տարում անցկացվելու է նաև Գաթայի փառատոնը` Խաչիկ գյուղում, Թթի փառատոնը Քարահունջ համայնքում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08