Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Նոր մոդել՝ անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգում. կառավարությունը կապահովագրի սոցփաթեթի շահառուներին
27/07/2017 14:47
Կիսվել

Նոր մոդել՝ անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգում. կառավարությունը կապահովագրի սոցփաթեթի շահառուներին

Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, պետբյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Հիմնավորման համաձայն, ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ: Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս: Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել բժշկական հաստատությանը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Արդյունքում, շատ դեպքերում շահառուները ստիպված օգտվում են վճարովի ծառայություններից: Այսպիսով, փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում: Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները: Շահառուին բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ցանկը, բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանում է նախարարությունը: Արդյունքում պետբ՝յուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան շուրջ 100 հազար շահառուի սոցփաթեթի շրջանակում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը: Նախատեսվող կրկնակի վերահսկողության մեխանիզմի շնորհիվ, բացի նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում համակարգի ամբողջական ներդրումը: «Նախատեսված է վեց ամիս հետևել այս ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո ծրագրում կընդգրկվեն սոցիալապես անապահով խավի 612 հազար ներկայացուցիչները: Մեկ տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի Պարտադիր ապահովագրության մասին օրենքը», – հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2