ԱՄՆ բնակիչը 758 մլն դոլար է շահել
Ամերիկյան Powerball վիճակախաղի՝ 758,7 միլիոն դոլար ջեք-փոթով շահած տոմսը գնվել Է Մասաչուսեթսի նահանգում, ստույգ վայրը չի հայտնվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակախաղի ներկայացուցիչներին: Խաղարկությունից առաջ վաճառված սոսկ մեկ տոմսում են համընկել բոլոր համարները՝ 6, 7, 16, 23, 26, 4, նշել Է գործակալությունը: Վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր շահման տիրոջ անունն առայժմ անհայտ Է:
Powerball-ի խաղարկությունն անցկացվում Է ԱՄՆ-ի 42 նահանգներում, մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգում եւ Վիրգինյան կղզիներում: Powerball վիճակախաղում խոշորագույն ջեք-փոթը՝ 1,6 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել Է 2016 թվականի հունվարին, երեք շահած տոմսերը գնվել Էին Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում եւ Թենեսիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: