Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Միկրոավտոբուս՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը
14/11/2017 11:09
Կիսվել

Միկրոավտոբուս՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը

Հայաստանում առանց ծնողական խնամքի հաշմանդամություն ունեցող մանկահասակ երեխաների համար միայն մեկ մասնագիտացված կենտրոն կա․ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանն ամբողջ Հայաստանից ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 127 երեխա կա՝ նորածնից մինչև 8 տարեկան։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր մշտական հոգածության ներքո է պահում մանկատունը, բազմակողմանի աջակցում 2012-ից մինչ օրս՝ վերանորոգում, բուժական լաբորատորիա, լողավազան կառուցելով, անհրաժեշտ տարբեր սարքավորումներ ու իրեր նվիրաբերելով և այլն։

Մանկատան տնօրեն Աննա Գևորգյանի խոսքով՝ միկրոավտոբուսի անհրաժեշտությունն իրենք ամեն օր զգում են․ «Մենք երեխաներին պարբերաբեր տանում ենք Երևան՝ բուժզննումների, վիրահատությունների նպատակով, հաճախ կարիք է լինում երեխաներին զբոսանքի կամ որևէ միջոցառման տանել։ Փոքր մեքենաներով չենք կարողանում բոլորին տեղափոխել։ Բացառապես բոլոր երեխաները մշտական դայակի հոգածության կարիք ունեն, այդ պատճառով տարողունակ միկրոավտոբուսը մեզ շատ օգտակար կլինի»։

Միկրոավտոբուս՝ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը

Միկրոավտուբուսը ֆինանսավորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքները։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Երեխաների տանն» արել է բազմաթիվ ծրագրեր։ Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ բարենորոգվել են մանկատան երկու շենքերը, վերակառուցվել է խաղահրապարակը։  Անհրաժեշտ միջոցների մեծ մասը հավաքագրվել էր Հիմնադրամի բարերարներ Համո եւ Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից և համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011-ին հավաքագրված գումարից:

Շվեցարիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ մանկատանը կառուցվել է թերապևտիկ նշանակության փակ լողավազան, հիմնվել բուժլաբորատորիա և ախտորոշիչ սենյակ: Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան և Շիմշիրօղլու ընտանիքների միջոցներով լաբորատորիային նվիրաբերվել է ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարք։

Այս տարվա հունիսին Հիմնադրամը HSBC բանկի ֆինանսավորմամբ մանկատանը ավելի քան 2․2 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել՝ քայլակներ, սայլակներ, մկանները մարզող և մարսող սարքեր, օրթոպեդիկ բարձեր, ֆիքսատորներ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98