Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
19/03/2018 17:59
Կիսվել

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը լավ հարթակ է՝ մեր երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական խնդիրները քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ ենք նախատեսում անել և ինչպես ենք տեսնում տնտեսության զարգացումը մոտակա տարիներին:

2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ. դա ամենամեծ թիվն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում: Մենք նախատեսել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էինք ձևավորում: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետևյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առևտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 18 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, և չափազանց կարևոր թիվ է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոս»: Վարչապետի խոսքով՝ մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման և ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2018 թ. հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները և նշել, որ 2016 թ. հունվարի համեմատ արձանագրվել են առաջանցիկ թվեր. «Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե´ տարածաշրջանից, թե´ ԱՊՀ-ից, թե´ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև եվրոպական երկրներից և այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս»:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ և այլ ուղղություններով: «Մենք ունենք չափազանց հետաքրքիր և հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատև ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, և այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաև ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձևավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», – ասել է կառավարության ղեկավարը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև մի շարք այլ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները: Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանը հետաքրքիր են դարձնում պոտենցիալ ներդրողների համար և ներդրումային ծրագրեր իրականացնելու, գործարարությամբ զբաղվելու լայն հնարավորություններ են ընձեռում, և կառավարությունը տարբեր օղակների միջոցով ակտիվ աշխատում է բիզնեսմենների հետ՝ այդ հնարավորութունները ներկայացնելու ուղղությամբ: «Ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, և որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել», – ընդգծել է վարչապետը:

Պատասխանելով ներկաների հարցերին, Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, կառավարման և այլ ոլորտներում ընթացիկ բարեփոխումներին, արձանագրված միջանկյալ արդյունքներին՝ նշելով, որ դրանք դրական են և լավ հիմք են՝ այդ ռեֆորմները շարունակելու համար: Կառավարության ղեկավարը նաև խոսել է ՀՀ մարզեր իր այցերի և մարզային խորհրդակցությունների մասին՝ դրանք որակելով արդյունավետ և կարևոր: «Ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հիմա արդեն մեծ բավականություն ենք ստանում նրանից, թե մեր մարզային թիմերն ինչպես են պատկերացնում իրենց առջև դրված խնդիրները: Ներկայացվող զեկույցները չափազանց խոստումնալից են և հեռանկարային: Մենք մարզերում թվայնացրել և գույքագրել ենք կառավարման առկա ողջ սուբյեկտը՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, սեփական եկամուտներ, աղբահանության գործընթաց, առողջապահության վճարովի ծառայություններ, կրթական համակարգ, և երբ այդ ողջ համակարգը թվայնացնում ենք, չեք պատկերացնում՝ ինչքան խնդիրներ կան, որոնք մակերեսին են և անմիջապես լուծվում են», – ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու: Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող և արդար երկիր: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար և նաև մասամբ վստահություն փոխանցել, որ այն գործը, որ դուք անում եք, մենք՝ բոլորս, չափազանց բարձր ենք գնահատում: Չափազանց կարևորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, և թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետևում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44