Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Քննչական կոմիտեն և Ռոստելեկոմը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
29/03/2018 19:10
Կիսվել

Քննչական կոմիտեն և Ռոստելեկոմը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության (Ռոստելեկոմ) գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանն այսօր՝ մարտի 29-ին, ստորագրեցին ինտերնետ հասանելիության ծառայությունների, հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու նախաքննության ընթացքում տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների  վերծանումներն ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Նախկինում ևս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրվել են վերծանումները, սակայն դրանք փոստային առաքման դեպքում ձգձգվել են, ինչն էլ իր հերթին հանգեցրել է  նախաքննության ժամկետների ձգձգմանը:

Ստորագրված փաստաթուղթը նպատակ է հետապնդում հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել քննության ընթացքում դատարանների որոշումների հիման վրա  վերծանումները ՀՀ ՔԿ-ին տրամադրելու գործընթացը։ Դա կնպաստի հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ մշակված աշխատանքային վարկածները հնարավորինս արագ ստուգելուն, ինչն էլ իր հերթին կնպաստի նախաքննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու սահմանադրական պահանջի ապահովմանը:

Հուշագրի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն կապահովի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով Վերծանումների վերաբերյալ դատարանների որոշումները կապի օպերատորին փոխանցումը, իսկ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կապահովի սեղմ ժամկետում վերծանումների՝ էլեկտրոնային տարբերակով փոխանցումը ՀՀ ՔԿ դեպարտամենտի 1-ին բաժին։  «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ:

«Քննչական կոմիտեն ձևավորվելու առաջին իսկ օրերից ամեն ինչ նախաձեռնում և իրականացնում է, որպեսզի պայմաններ ստեղծենք քննիչների համար՝  նախաքննության ժամկետները կրճատելուն ուղղված: Այս առումով մենք ստորագրել ենք հուշագրեր Հայաստանում աշխատող օպերատորների հետ, և արդյունքը եղել է այն, որ պահանջվող տվյալներն էապես կարճ ժամանակում ներկայացվել են քննիչներին: Համեմատելու եթե լինենք, խոսքը գնում է էական կրճատումների մասին. նախկինում ամիսներ պահանջող տեղեկատվությունն այսօր ստանում ենք օրերի ընթացքում։ Այսօր նման փաստաթուղթ ենք ստորագրում նաև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության հետ, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, առավել ևս՝ տեղեկատվությունը պետք է ստանանք էլեկտրոնային եղանակով»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նշենք, որ ավելի վաղ՝  2015 թվականի նոյեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեն այսօրինակ հուշագիր է ստորագրել  նաև հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի երեք օպերատորների՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։ Ներդրված մեխանիզմն այս տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84