Դավիթ Համբարձումյան. ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից:
«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը:
Վաղ առավոտից Մասիս քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և պահանջում Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը: