Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
13/06/2018 11:14
Կիսվել

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 12-ին ընդունեց Չինաստանի երկաթուղային ընկերության N3 ինժեներական խմբի պատվիրակությանը՝ միջազգային կապերի ղեկավար Շենգ Դուի գլխավորությամբ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։ 

Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը` Շենգ Դուն տեղեկացրեց, որ այն  Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպությունն է: Ունեն մոտ 300 հազար աշխատող, մասնագիտացած են ճանապարհաշինության, թունելների կառուցման ոլորտում: Նա նշեց, որ ցանկություն ունեն ներգրավվելու Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» որևէ հատվածի շինարարության աշխատանքներում։

Աշոտ Հակոբյանը նշեց, որ պատրաստակամ են համագործակցության, փորձառու կազմակերպությունն ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու առաջիկայում հայտարարվելիք ճանապարհաշինական մրցույթներին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության մի քանի տարբերակներ։ Չինական շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվեցին Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի կառուցման, մասնավորապես, Սիսիան – Քաջարան հատվածի շինարարության առանձնահատկությունները։ Նշվեց, որ մի քանի կազմակերպություններ հետաքրքրված են այդ հատվածի շինարարությամբ, և չինական ընկերությունը ցանկության դեպքում նույնպես կարող է մասնակցել այդ ճանապարհահատվածի շինարարության համար հայտարարվող մրցույթին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումները շարունակել ծրագրի մանրամասներն առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69