Այլ Լուրեր

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
«Այբ» կրթական հիմնադրամ. որտե՞ղ կարող ենք like կամ dislike «դնել» հրապարակված տվյալներին
15/06/2018 20:51
Կիսվել

«Այբ» կրթական հիմնադրամ. որտե՞ղ կարող ենք like կամ dislike «դնել» հրապարակված տվյալներին

«Այբ» կրթական հիմնադրամի հայտարարությունը. «Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի  N 373-Ա հրամանով  ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ:

Հայտնում ենք,  որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մենկանբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։ 

«Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն։

Հ․Գ․

Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատյան բակալավրիատ»-ի աուդիտի հետ կապված նոր մանրամասներ էր հայտնել։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57