Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արայիկ Հարությունյանը նոր մանրամասներ է հայտնել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին
04/07/2018 16:17
Կիսվել

Արայիկ Հարությունյանը նոր մանրամասներ է հայտնել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկումների մեջ է «Այբ» կրթական հիմնադրամի հետ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք հիմա «Արարատյան բակալավրիատն» իրականացնող հիմնադրամի հետ քննարկման մեջ ենք, ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես՝ այն, որ բովանդակության հետ կապված, ըստ էության, նախարարությունը որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է մեր մտահոգությունը: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է: Ներկայում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ծախսված գումարների վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակվում է: Նախարարը նկատեց, որ ուսումնասիրվում են նախորդ տարիների ծախսերը, որպեսզի հասկանան, թե խախտումներն ինչ ծավալի են եղել: «Դա երկար պրոցես է, 2017-ի հետ կապված 280 մլն չծախսված գումարի մասին արդեն ասել եմ: Պետք է նախորդ տարիների ուսումնասիրությամբ պարզենք, թե որքան են եղել նախորդ տարիների կանխավճարները, ըստ դրա արդեն հասկանանք, թե խախտումներն ինչ ծավալների են եղել»,-հավելեց պաշտոնյան: «Այն, որ այդքան գումար չի ծախսվել, դա խախտում է» հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Եկեք սպասենք նախորդ տարիների ուսումնասիրությանը»:

Ինչ վերաբերում է ընթացիկ սեպտեմբերից որոշ դպրոցներում ծրագրի ներդրմանը, ապա նախարար Հարությունյանը նշեց. «Կարծում եմ՝ չենք հասցնելու դա անել: Այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, մեզ համար անընդունելի է»։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է, բացի այդ՝ եթե այն նույնիսկ ներդրվեր սեպտեմբերից, պետք է ապրիլին կառավարությունը դրա հետ կապված որոշում կայացրած լիներ, որը չի կայացրել:

«Արարատյան բակալավրիատն» ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման 10-11 ամիս տևողությամբ անվճար զարգացման ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98