Այլ Լուրեր

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Թմրամիջոցների պահման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Դավիթ Սիմոնյանի ազատության գինը
13/07/2018 11:30
Կիսվել

Թմրամիջոցների պահման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Դավիթ Սիմոնյանի ազատության գինը

Պաշտպան Երեմ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայկ Սարգսյանի կալանավորման առնչությամբ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը և պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ ՙթիրախ՚ հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով և կալանավորվի:

Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր ՙփորին՚:

Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել և դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաև` նա այսօր կալանավորվեց:

Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված և կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր ՙփորին՚:

Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջևով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զնեքը, ինչպես նաև կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլև` մոտ 10-30 սմ հեռավորությունից:

Ավելին, առերեսման ժամանակ տուժողի դեմքին և մարմնի այլ մասերին բազմաթիվ արյունահոսող և այլ վերքեր են եղել, ինչպես նաև մեջքի շրջանում ակնհայտ ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել ազատ շարժվել:

Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ ՙպոչկան՚ ցավում է, իսկ արյունահոսող և այլ վերքերը ՙմոծակի կծածի՚ հետքեր են:

Քանի որ վնասվածքների այլ ծագում ունենալու հանգամանքը աչք է ծագել, ուստի Հայկ Սարգսյանը քննիչին միջնորդել է, որպեսզի տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, պարզելու համար, թե այդ վնասվածքներն ինչի հետևանքով են առաջացել և պատճառման ինչ մեխանիզմ ունեն:

Քննիչը, բնականաբար, մերժել է այդ միջնորդությունը, քանի որ բերդում ՙմոծակներն էին կծել՚ տուժողին:

Ավելին, տուժող Դավիթ Սիմոնյանն ապօրինի կերպով թմրամիջոց պահելու մեղադրանքով գտնվել է կալանքի տակ, սակայն Հայկ Սարգսյանի վերաբերյալ նման ցուցմունքներ տալուց հետո` առերեսումից 3 օր առաջ հանկարծ կալանքից .օրինական կարգով՚ ազատ է արձակվել, որպեսզի նրա ցուցմունքի հիման վրա նույն ՙօրինական կարգով՚ Հայկ Սարգսյանը կալանավորվի:

Իսկ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ, իսկ կրակելու նպատակն էլ տուժողին սպանելն է եղել, տուժողը նախապես ցուցմունք է տվել, որ կրակելուց առաջ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է իրեն, կրակոցից հետո ևս ասել է, որ սպանելու է, այնինչ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ տուժողը հստակ պատասխանել է, որ չի հիշում, թե կրակոցից առաջ և դրանից հետո Հայկ Սարգսյանն իրեն որևէ խոսք ասել է, թե ոչ:

Հատուկ ուշադրություն- առերեսումից անմիջապես հետո քննիչը լրացուցիչ հարցաքննել է, տուժողին, թե ինչու առերեսման ժամանակ չի ասել, որ կրակոցից առաջ և հետո Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու, տուժողը պատասխանել է, որ ընդամենը 10 րոպե առաջ կատարված առերեսման ժամանակ չի հիշել այդ հանգամանքը, սակայն կրկին հիշել է և նորից պնդել դա արդեն քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս:

Հասկանալի է, որ հիմա էլ, երբ դատարանում բարձաձայնեցինք այն էական հակասությունները, որ տուժողն ասել է, թե իբր Հայկ Սարգսյանն իր փորին է կրակել , սակայն փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ մեջքի կողմից է կրակոցը եղել, որ հեռավորությունը ոչ թե 1.5 մետր է` եղել, այլ` 10-30 սմ, դրանից հետո էլ տուժողը բնականաբար քննիչի մոտ կրկին լրացուցիչ ցուցմունք կտա, որ իրականում հետևից է կրակոցը եղել, որ ինքը ուղղակի սկզբից չի հիշել:

Մնում է պարզել, եթե իրականում Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ և նրան սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, ապա ինչու 10-30սմ հեռավորությունից կրակելիս նրա մարմնի այնպիսի հատվածի չի կրակել, որպեսզի իրագործի իր մտադրությունը, ինչու դրանից հետո կրկին չի կրակել, թե ինչու է կրակոցից անմիջապես հետո տուժողին հիվանդանոց տարել, ինչպես հենց տուժողն է նշել իր ցուցմունքում:

Այս առումով հատուկ կարևորություն է ձեռք բերում հենց տուժողի հոր ցուցմունքը, ով հայտնել է, որ երբ հիվանդանոցում դեպքից հետո տեսակցել է որդուն, վերջինս իրեն պատասխանել է, որ Հայկ Սարգսյանը պատահաբար է կրակել իր վրա:

Ինչու՞ է քննչական մարմինը և դատախազությունը անտեսել է այս փաստերը, որովհետև դեպքից անցել է արդեն 10 տարի, այսինքն, սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթև ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի, հետևանար առերեսումից հետո տուժողը կրկին պետք է պնդեր, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է:

Սա իրավապահ մարմինների հասկացած ՙօրինականության՚ դրսևորումների միայն մի փոքր հատվածն է:

Հետագայում կներկայացնեմ նաև մեղադրյալի իրավունքների այն կոպիտ և էական խախտումները, որոնք իրավապան մարմինները, այդ թվում` դատարանը թույլ են տվել Հայկ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես ուշադրության արժանի է արդարադատություն իրականացնող մարմնի` դատարանի համար բացառիկ անթույլատրելի այն խախտումներին, որոնք կատարելու գնով և ամեն գնով Հայկ Սարգսյանը կալանավորվել է»։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33