Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Փաստ. Արդյո՞ք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին
13/07/2018 14:20
Կիսվել

Փաստ. Արդյո՞ք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին

«Երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլեւս անհնար է դիմադրել:

Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին):

Սակայն շատ ավելի ուշագրավ էր Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Մենք զրուցեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ:

Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ, Գալստյանը պատասխանեց. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»:

Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ», – գրում է «Փաստ» օրաթերթը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69